26.11.2024
Հունվարի 1-ից կավելանա զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող աջակցության չափը
prev Նախորդ նորություն

Զոհրաբ Մնացականյանն Աշխաբադում է. մասնակցում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թուրքմենստանի մայրաքաղաքում մասնակցում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։


Աշխաբադ են ժամանել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները, ինչպես նաև Գործադիր կոմիտեի նախագահ` ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է Սպուտնիկը:



Նախօրեին Մնացականյանը հանդիպում է ունեցել թուրքմեն գործընկեր Ռաշիդ Մերեդովի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները, առևտրատնտեսական կապերի և գործարար, մշակութային շփումների աշխուժացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը: Կարևորվել է Թուրքմենստանի հայ համայնքի դերակատարությունը:


ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մնացականյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի միջև երկկողմ հանդիպում չի սպասվում։


Նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին արտգործնախարարների խորհրդի նիստին նախարարները կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի և ԱՊՀ ձևաչափում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև կընդունեն ԱՊՀ մասնակից երկրների ԱԳՆ–ների միջև գործընկերության աշխուժացման վերաբերյալ գործողությունների ծրագիրը, կքննարկեն ԶՈւ կապի համատեղ (միացյալ) համակարգի ստեղծմանը, թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող հարցեր։


Նիստը տևելու է մինչև հոկտեմբերի 11-ը։