Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի՝ ադրբեջանցիների հետ շփման գծում տեղի ունեցող տեղաշարժերը, թշնամու ամրացումը, ինչպես նաև՝ սանձարձակ պահվածքը հուշում է, որ առաջիկայում եղած անվտանգային սպառնալիքները շարունակելու են կտրուկ աճել։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: "Աշխարհագրական դիրքը, բարձրադիր հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, խստաշունչ եղանակային պայմանները, ամրաշինական ոչ ամբողջական աշխատանքները, թիկունքային ոչ բավարար ապահովումն առավել բարդացնում են սահմանին կանգնած մեր զինծառայողների խնդիրը։Բանակին՝ ներքին և արտաքին թուրքի հասցրած հարվածների պայմաններում, իսկական տղամարդիկ, հայրենիքն ամեն ինչից վեր համարող անձինք առաջնագծում են։Պետք է ամեն գնով աջակցենք մեր զինծառայողներին, իսկ մեր բանակին այսպիսի վիճակի հասցնողները դեռ պատասխան են տալու",- գրել է պատգամավորը։