7.10.2024
Այսօր պահանջում ենք համախմբվել՝ չասելով՝ ովքերո՞վ, ինչի՞ շուրջ և ինչպե՞ս. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Առանց իշխանության կամ իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց այդ կոկաինի տեղափոխումը չէր լինի

3 տոննա կոկաին է հայտնաբերվել Իտալիայում, որը, ուշադրություն, Էկվադորից պետք է հասներ Հայաստան։ Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
 
"Թմրանյութը եղել է բանանի տարաներում, առգրավվել է։ Իտալական մամուլը այն գնահատում է 800 միլիոն եվրո:

Կոկաինի այս ահռելի չափաբաժինը հասկանալի է՝ ամբողջությամբ Հայաստանում չէր իրացվելու, բայց այս փաստը ես մեկ անգամ հուշում է, որ տեղին են բոլոր այն մտահոգությունները, որ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կամ իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց հովանավորչությամբ կամ ուղիղ մասնակցությամբ այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա։

Բազմիցս անդրադարձել եմ թմրանյութերի ապօրինի շրջանառության աճող սարսափելի վիճակագրությանը, սա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է եւ, ցավով պետք է արձանագրեմ, որ պետությունը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկում այն կանգնեցնելու համար (ավելին, լուրջ կասկածներ կան, որ Հայաստանում երիտասարդների շրջանում ամենաշատ տարածում ստացած մեթանֆեթամին է արտադրվում, ի դեպ, սինթետիկ այս թմրանյութի տարածվածության պատճառներից մեկն էլ դրա խիստ մատչելի լինելն է երիտասարդների համար)",- գրել է ընդդիմադիր պատգամավորը։


 

Որքանո՞վ է նորմալ ՌԴ-ին սպառնալիք համարել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն. Շարմազանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները