13.12.2024
Առանց իշխանության կամ իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց այդ կոկաինի տեղափոխումը չէր լինի
prev Նախորդ նորություն

Որքանո՞վ է նորմալ ՌԴ-ին սպառնալիք համարել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն. Շարմազանով

ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն։


Փաշինյանի ռեժիմը շարունակում է թրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ։


Հիմա էլ ԱԳ փոխնախարարին են լիազորել հակառուսական հերթական դոզան սրսկել ու ասել ,որ ռուսական սպառազինությունը դեռ Հայաստան չի հասել։


Նախ, ռուսական սպառազինությունից հենց Նիկոլն է հրաժարվել, երբ ՀԱՊԿ գագաթնաժողովում մերժեց ռազմատեխնիկական օժանդակության ստացման հարցը։


Նույն Նիկոլն է հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից, որը ենթադրում էր նաեւ ռազմական տեխնիկայի աջակցություն։


Ավելին. Նիկոլն է ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք համարել։


Ես մի բան չեմ հասկանում. սրանք անուղե՞ղ են, թե՞՝ անկարող։


ՌԴ-ին սպառնալիք են համարում,ԵՄ դիտորդներին բերում են Հայաստան,Արեւմուտքի ու Ալիեւի հետ ՌԴ-ն ուզում են տարածաշրջանից հանել ու դեռ ակնկալու՞մ են,որ ՌԴ-ն սպառազինություն տրամադրի։


Սպառազինություն տա,որ ի՞նչ անեք. նվիրե՞ք Ալիեւին,որ ցուցադրի Բաքվի պարադին։


Հիմա ասե՞մ, կասեն էլի նախկիններին հիշեց։


Նույն ՌԴ-ն նախկինում մեզ անվճար 50 հազար տոննա զենք ու զինամթերք է նվիրել, «Իսկանդեր» է մատչելի գնով տվել,իսկ դուք փողը ձեռքներդ զենք չեք կարողանում գնել։


Ու այսքանից հետո մնացել եք,որ ի՞նչ անեք»,- գրել է Շարմազանովը։