14.10.2024
Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանը հայտնի հակահայ է
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը պնդելու է լուծումների սեփական տեսլականը. փորձագետը` Մոսկվայում հանդիպման մասին

Ռուսները Միրզոյան-Լավրով-Բայրամով առաջիկա բանակցությունները որպես «քաղաքավարության այց» չեն ընդունի։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է քաղաքական մեկնաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը։


«Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի հետ վաղվա հանդիպմանը կփաստարկեն հայ-ադրբեջանական խնդրի վերաբերյալ նախնական «արևմտյան» պայմանավորվածությունները՝ այն պարագայում, որ Վաշինգտոնում և Բրյուսելում արդեն դե ֆակտո համաձայնեցված որոշումները հանգեցնում են Հարավային Կովկասի տարածաշրջանում ռուսական-իրանա-չինական վեկտորի ազդեցության կտրուկ անկմանը։


Համենայնդեպս, ռուսները վաղվա Միրզոյան-Լավրով-Բայրամով բանակցությունները չեն ընկալելու որպես «քաղաքավարության այց» և պնդելու են սեփական բանակցային տեսլականը։ Իսկ դա սկզբունքորեն հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իբր «հարաբերությունների հաստատման» արևմտյան առաջարկին»,- գրում է Աբովյանը։


Բրյուսելում մայիսի 14-ին տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտարարեց, որ "երկրների առաջնորդները հայտնել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ․ Ալմաթիի հռչակագրին, և ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29,800 քկմ, և Ադրբեջանը` 86,600 քկմ տարածքով, վերջնական սահմանազատումը տեղի կունենա բանակցությունների միջոցով"


 


 

Այս պահին Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի․ Արթուր Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ