14.10.2024
Արցախում ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են մտել. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանը հայտնի հակահայ է

Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը, որին տրված ձայների վերաբաշխումը երկրորդ ընտրափուլում վճռորոշ նշանակություն կարող է ունենալ ընտրաշավը շարունակող երկու թեկնածուներից յուրաքանչյուրի համար, հայտնի հակահայ է։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


"Պարադոքսը սակայն այն է, որ վերջինիս նախնիներն, իրոք, կարող են հայկական արմատներ ունենալ, քանի որ նա սերում է Իգդիրի այրումներից, իսկ թյուրքագիտության մեջ կարծիք կա, որ այժմ թյուրքախոս այս ցեղախումբը ծագում է միջնադարում քաղկեդոնականություն ընդունած և հետագայում ամբողջովին ձուլված հայ-հոռոմներից։


Այրումներ այժմ կան Իրանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Վրաստանում, բայց այրումական խաների տան ներկայացուցիչները բնակվում են միայն Իրանում՝ մասնավորապես Խոյում, և բավական ջերմ վերաբերմունք ունեն հայերի հանդեպ, ինչպես մնացյալ իրանցիներն ընդհանրապես։


Սինան Օղանը սակայն ծայրահեղ ազգայնամոլ և պանթյուրքիստ է, ադրբեջանական լոբբիստ Թուրքիայում, որը պնդում է, թե իր պապին, իբր, ողջ-ողջ այրել են հայերը նրա համագյուղացիների աչքի առջև",- գրել է Ոսկանյանը:


Հիշեցնենք, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Թուրքիայում կանցկացվի մայիսի 28-ին:

Ռուսաստանը պնդելու է լուծումների սեփական տեսլականը. փորձագետը` Մոսկվայում հանդիպման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ