3.10.2024
Արցախում անառողջ վիճակ է. Արայիկ Հարությունյանն իրեն փրկելու համար պատրաստ է ամեն ինչի
prev Նախորդ նորություն

Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, և հիմար. Աշոտյան

Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, եւ հիմար՝ «ժողովրդավարության» դրոշակով։ Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հետեւողականորեն կրկնվող սխալները սխալ չեն, այլ հակահայ նպատակային ծրագիր։

Նիկոլն այս անգամ իր, այլ ոչ թե Միշելի շուրթերով Ադրբեջանին վերագրեց 86 600 ք կմ տարածք, այսինքն՝ Արցախը բռնակցեց Ադրբեջանին։

Ի դեպ, նախանձեցի Ալբանիային, անկախ խոսույթի հիմնավորվածությունից Կոսովոյի համար միջոցառման ընթացքում կազմակերպված դիվանագիտական հարձակման համար։

Չեմ ուզում խորանալ, թե նորմալ հայ ղեկավարը ինչ պիտի ասեր Իսլանդիայում. ագրեսորին պատժելու, ինքնորոշման իրավունքի, ռազմագերիների եւ այլ հարցերի մասին։

Նիկոլը այլեւս անգամ «կռուտիտների» կարիք չի զգում։

Վա բանկ լկտի է, վա բանկ՝ դավաճան, վա բանկ՝ հաբրգած։ Որովհետեւ անպատիժ է։ Դե՞ռ…»,- գրել է Աշոտյանը:


 


 

Արցախում ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են մտել. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում