Աֆղանստանի 9 նահանգ ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, եւ այս ուղղությամբ ջանքերը պետք է ուժեղացնել, հայտարարել է Աֆղանստանի նախագահ Մուհամմեդ Աշրաֆ Ղանին՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող «Ասիայի սիրտ. Ստամբուլյան գործընթաց» նախարարների 7-րդ հավաքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Աֆղանստանում իրավիճակը վերջին ամիսներին զգալիորեն վատթարացել է: «Թալիբան» արմատական շարժումը հարձակումներ է նախաձեռնել խոշոր քաղաքների վրա: Երկրի տարածքում ուժեղացել է նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:«ԱՄՆ-ն Աֆղանստանին սատարում է ահաբեկչության դեմ պայքարում: Սա նշանակում է, որ «Թալիբանն» ապագա չունի, այն կպարտվի»,- ասել է Ղանին: