Սերժ Սարգսյանը հենց այնպիսի առաջնորդն է, որի կարիքն ունի Հայաստանը. Բաղդասարյան
Ազգային Ժողովում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրությունը: Առաջադրված է միայն մեկ թեկնածու` ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի, ում առաջադրել են կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
Սերժ Սարգսյանը ներկա է նիստին և հանդես է գալու ելույթով:
Թեկնածուին ներկայացնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդսարյանը, ով այս օրը որակեց պատմական, քանի որ ՀՀ-ն առաջին անգամ է վարչապետ նման կերպ ընտրում:
Ըստ Բաղդասայանի` Սերժ Սարգսյանը հենց այնպիսի առաջնորդն է, որի կարիքն ունի Հայաստանը: Նա իր սեփական օրինակով է ապացուցել, որ իր վարած քաղաքականությամբ ու սառնասրտությամբ կարողանում է կառավարման մեծ թիվ առաջնորդել և հմտորեն դիմագրավել մարտահրավերներին.
«Միգուցե ոմանք համաձայն չեն եղել նրա այս կամ այն քայլի, քաղաքականության հետ, բայց նրա կեցվածքը, դիրքը, պետական ու ազգային շահերի գերակա դիրքը, հայրենիքի սահմաններն անառիկ պահելու նրա մղումները միշտ գնահատվել են ըստ արժանվույն: Իսկ իր անցած ուղուն քաջատեղյակ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ըստ նրա` Սերժ Սարգսյանի ներդրումը անգնահատելի է մեր հայրենիքի պատմության մեջ: Իսկ քննադատությունները, որ հնչել են, հիմնազուրկ են:
«Մենք ցանկանում ենք մեր երկրի ղեկին տեսնել հենց նման մարդու»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը: