25.11.2024
Ամերիկյան զորքերի առկայությունը Սիրիայում անիմաստ է. փորձագետ
prev Նախորդ նորություն

Չինաստանը կօգնի Վրաստանին Միջկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցում

«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանը Վրաստանին կօգնի Միջկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի՝ այսպես կոչված, Միջին միջանցքի զարգացման հարցում, որի միջոցով Չինաստանից Եվրոպա ապրանքներ են մատակարարվում։


Էկոնոմիկայի և կայուն զրագացման նախարարության տվյալներով՝ այդ մասին հայտնի է դարձել Չինաստանի տրանսպորտի նախարար Լի Սյաօպենի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի հանդիպումից հետո, փոխանցում է «Բիզնես Գրուզիա»-ն։


Հանդիպման ժամանակ նշվել է, որ Վրաստանը գործընկեր երկրների հետ ակտիվորեն աշխատում է Միջկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղու զարգացման ուղղությամբ։


Ընդգծվել է, որ Վրաստանի համար մեծ նշանակությունը ունի Չինաստանի աջակցությունը Միջին միջանցքի զարգացման հարցում, որպեսզի մեծացվի դրա դերն ու կարևորությունը «Մեկ գոտի- մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։