25.11.2024
Չինաստանը կօգնի Վրաստանին Միջկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցում
prev Նախորդ նորություն

Թրամփի ու Պուտինի հակասությունները կարող են ճակատագրական լինել Էրդողանի համար. Focus

Սիրիայում պատերազմն արդեն վաղուց Բաշար Ասադի ու ընդդիմության միջև բախում չէ, այլ ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև ոչ անմիջական պատերազմ, փոխանցում է Focus–ը։


Այդ հակամարտության արանքում է գտնվում Էրդողանը, ով իր նպատակներն ունի Սիրիայում։ Նա ցանկանում է հաղթանակ տանել քրդական ուժերի նկատմամբ, սակայն այս պարագայում նա զգում է ՌԴ–ի աջակցության կարիքը։


Նշվում է, որ եթե Սիրիայի հարցում Թրամփի ո Պուտինի միջև ճգնաժամը հասնի գագաթնակետին դա կարող է ճակատագրական լինել Էրդողանի համար, ով ի վերջո պետք է ընտրություն կատարի Արևմուտքի ու ՌԴ–ի միջև։


Քրդերին հաղթելու համար Էրդողանի պետք է կանգնի Պուտինի կողքին, սակայն այս պարագայում դա կսրի հարաբերություններն ԱՄՆ–ի հետ`ԵՄ–ն էլ իր հերթին թուրքական նախագահի կառավարումը համարում է բռնապետական։