25.11.2024
Թրամփի ու Պուտինի հակասությունները կարող են ճակատագրական լինել Էրդողանի համար. Focus
prev Նախորդ նորություն

Արևմուտքի հարվածից հետո Ասադն իրեն ավելի վստահ է զգում. Augsburger Allgemeine

ՌԴ–ի ու Իրանի աջակցության շնորհիվ Սիրիայի նախագահն ավելի ամուր է նստած իր աթոռին, փոխանցում է Augsburger Allgemeine–ը։


Արևմուտքի հարվածից հետո Ասադն իրեն ավելի վստահ է զգում։ Յոթ տարի տևած քաղաքացիական պատերազմ ու արտաքին քաղաքական իրավիճակը ցույց են տալիս, որ հետպատերազմական Սիրայի ապագան քիչ հավանական է առանց Ասադի։


Տասնամյակներ շարունակ Ասադի կլանը թուլացնում էր պետական ինստիտուտներն ու հիմնական կարևոր ոլորտները կառավարվում էին իշխող ընտանիքի կողմից։


Նշվում է, որ Ասադը կարողացավ քաղաքական իմաստով ողջ մնալ ՌԴ–ի շնորհիվ, ով միջամտեց սիրիական պատերազմին։


Կրեմլը Սիրիայի հետպատերազմական ապագան տեսնում է Ասադի իշխանության ներքո։