Ռուսաստանն Աֆրինում իրականացվող օպերացիայի կապակցությամբ առարկություններ չունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է NTV-ը: Յըլդըրըմը նաեւ հայտարարել է, որ «Անկարան կապ է պահպանում Դամասկոսի հետ Մոսկվայի եւ Թեհրանի միջնորդությամբ»: Թուրքիայի վարչապետը հավելել է, որ եթե որեւէ մեկը Աֆրինում աջակցի քրդերին, կդառնա երկրի զինված ուժերի թիրախը: Նրա խոսքով՝ սիրիական Աֆրինում Թուրքիան զինված օպերացիա է իրականացնում սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նպատակով. «Օպերացիան չորս փուլով կիրագործվի՝ 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու համար, որը կմաքրվի ահաբեկիչներից»: Յըլդըրըմը նաեւ հաստատել է, որ Թուրքիան անցել է ցամաքային գործողությունների