22.04.2025
Ադրբեջանը դեռ չի ծրագրում անդամակցել ՀԱՊԿ-ին. Ալիև
prev Նախորդ նորություն

Փորձագետը` Ղարաբաղի մասին. Փաշինյանը զգուշանում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը

Ռուսաստանցի փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գնել Արևմուտքի լոյալությունը` ղարաբաղյան հարցում ստատուս-քվոյի դիմաց:


Նա նշել է, որ ՌԴ-ից հեռվանալով Փաշինյանը հույս ունի ստանալ Արևմուտքի լոյալությունը, նման ռազմավարություն ժամանակին որդեգրել էր Սահակաշվիլին:


Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանից սպասում են 2016թ.-ի պետերբուրգյան պայմանավորվածությունների կատարում` փուլային տարբերակով: Սակայն Փաշինյանը զգուշանում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը: 1997թ-ին Տեր-Պետրոսյանը ստորագրեց Ղարաբաղի կարգավիճակի հարցով մասնակի համաձայնագիրը, սակայն արդեն 1998թ-ին նա հեռացվեց ղարաբաղյան կլանի կողմից:


Նա հավելել է, որ ՀՀ վարչապետը զգուշանում է ազդեցիկ ղարաբաղյան կլանից, որը դեռևս ուժեղ է ՀՀ-ում և փորձում է խաթարել ցանկացած զիջումներ Ղարաբաղի հարցում:

ՀՀ-ի ու ԼՂՀ-ի դեմ պատերազմի պատրաստվող Ադրբեջանը չի անդամակցելու ՀԱՊԿ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան