Կրոնական ծայրահեղականության խնդիրը միշտ ակտուալ է Ադրբեջանի համար։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Քյամիլ Սալիմովը։Նա նշել է, որ Ադրբեջանի 900 քաղաքացիներ կռվում են Իսլամական պետության շարքերում, իսկ 80 մարդ դատապարտվել է կրոնական ծայրահեղականության համար։ Ադրբեջանի պես փոքր երկրի համար դա բավականին մեծ ցուցանիշ է։Ըստ նրա, կրոնական ծայրահեղականության խնդիրն ավելի հաճախ է հանդիպում Ադրբեջանի հյուսիսային ու հարավային շրջանում, իսկ դրան նպաստող գործոններից են միջազգային ահաբեկչությունն ու օտարերկրյա հավաքագրողները։