ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարեգին Բաղրամյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գարեգին Բաղրամյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ»,–ասված է համապատասխան որոշման տեքստում:
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977թ., 22 հուլիս, ք. Երևան
Կրթություն
1984-1994թթ.-Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց,
1994-1998թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետ, ճարտարագիտության բակալավր,
1996-1998թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանմունք,
1998-2000թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագիտության մագիստրոս,
2000-2002թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ասպիրանտուրա), Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագետ-հետազոտող:
Աշխատանքային գործունեություն
1999-2002թթ.-ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, տեխնիկական փորձաքննության վարչություն, սակագնային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ, այնուհետև՝ սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժին, առաջատար մասնագետ,
2002-2003թթ.-ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժին, գլխավոր մասնագետ,
2003-2004թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության սակագնային բաժին, գլխավոր մասնագետ,
2004-2011թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետ,
2011-2018թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության պետ,
2016թ. սեպտեմբերի 1-ից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, դասախոս,
2018թ. հունիսի 11-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ:
2018թ. հոկտեմբերի 4-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
Այլ տվյալներ
Հաշվառված է պահեստազորում:
2003թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:
Հեղինակ է 9 գիտական հոդվածների և ուսումնամեթոդական ձեռնարկի:
Պարգևներ
ՀՀ նախագահի 2015թ. հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
ԼՂՀ վարչապետի 2017թ. որոշմամբ պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի: