Թուրքմենստանն Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է։ Այդ մասին հայտարարել է Բաքվում Թուրքմենստանի դեսպան Մեքան Իշանգուլիևը։Նա նշել է, որ երկու ժողովուրդներին կապում են ընդհանուր մշակույթը, արմատներն ու ավանդույթները։Ըստ նրա, իրենք զարգացնելու են կապերը Կասպից ծովում`տրանսպորտային կոմունիկացիաներն օգտագործելով։ Դեսպանի խոսքով, իրենց կապերն ընդլայնվելու են տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում։Նա հավելել է, որ շատ կարևոր էր երկրի նախագահի օգոստոսին կատարած այցն Ադրբեջան։