Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կոչ է արել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին կոչ է արել անկարգություններ չհրահրել Կիեւում: Ավակովը Twitter-ի իր էջում գրել է, որ Սահակաշվիլին պարտավոր է ենթարկվել օրենքին, պատասխանել ներկայացված մեղադրանքներին եւ անկարգություններ չհրահրել։ Ավակովի խոսքով՝ յուրաքանչյուր կոնֆլիկտ միայն օրինական լուծում ունի, քանի դեռ չկա դատարանի որոշում, կատարվող ամեն ինչ լուծում չի ունենա։ «Սահակաշվիլին պարտավոր է ենթարկվել օրենքի պահանջներին, օրինական ընթացակարգ անցնել եւ պատասխանել ներկայացված մեղադրանքներին, այլ ոչ թե արյունահեղություն եւ բախումներ հրահրել»,- գրել է Ավակովը ։ Ավելի վաղ Կիեւում ոստիկանության ու Սահակաշվիլիի կողմնակիցների բախումների պատճառով իրավապահները չէին կարողացել ձերբակալել Միխայիլ Սահակաշվիլիին: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրում է Սահակաշվիլիին «պետական իշխանության գրավման» փորձի մեջ եւ հրապարակել է աուդիո եւ տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են, որ նա Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմիցն է եւ նրանից ֆինանսավորում է ստացել բողոքի ակցիաներ կազմակերպելու համար: Կիեւում այսօր փորձել են ձերբակալել Միխայիլ Սահակաշվիլիին, որը հանգեցրել է նրա կողմնակիցների ու իրավապահների միջեւ բախումների: Նրան փորձել են տեղափոխել Ուկրաինայի անվտանգության ծառայության մեքենայով, որն արգելափակել են ցուցարարները եւ թույլ չեն տվել տեղաշարժվել: Արդյունքում Սահակաշվիլիին չի հաջողվել բերման ենթարկել: Տեղի ունեցած բախումների հետեւանքով կան վիրավորներ եւ՛ իրավապահների, եւ՛ ցուցարարների կողմից: