24.04.2025
Հիլարի Քլինթոնը հնարավոր է համարում 2020-ի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան սեփական հիպերձայնային զենք կստեղծի

Ֆրանսիան կսկսի սեփական հիպերձայնային զենքի ստեղծման ծրագիրը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: Այս մասին հայտնել է AFP-ն՝ չհստակեցնելով, թե նախարարը որտեղ է ելույթ ունեցել և նշելով միայն, որ հայտարարությունն արվել է անցյալ շաբաթվա սկզբին:

Պարլիի խոսքով, նախատեսվում է պայմանագիր կնքել հիպերձայնային պլաների ցուցադրական շարժվող մակետի ստեղծման մասին: Ապագա պլաները կարող է զարգացնել ավելի քան 6000 կմ/ժամ արագություն, իսկ առաջին փորձնական թռիչքը տեղի կունենա մինչեւ 2021 թվականի վերջը:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ներկայումս շատ երկրներ են այսպիսի զենքով զինվում, եւ Ֆրանսիան «չի կարող իրեն թույլ տալ սպասել»: Պարլին հիշեցրել է, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ 5 երկրներից 3-ը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը, արդեն իրականացնում են հիպերձայնային զենքի ստեղծման սեփական նախագծերը:

ԱՄՆ-ն Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար