10.06.2025
Ֆրանսիան սեփական հիպերձայնային զենք կստեղծի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

Ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական PDVSA նավթային պետական ընկերության դեմ:

Նշվում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժգնացնում են ճնշումը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա և ցուցադրում են Խուան Գուայդոյին աջակցությունը: Դրանք կառնչվեն կորպորացիայի յոթ միլիարդ դոլար ակտիվներին:

ԱՄՆ ֆինասների նախարարությունում նշել են, որ Վաշինգտոնը կչեղարկի PDVSA-ի դեմ պատժամիջոցները, եթե Նիկոլաս Մադուրոն համաձայնի ընտրություններ անցկացնել: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքով՝ Վաշինգտոնը ժամանակավոր լիցենզիաներ կդրամադրի, որոնք թույլ կտան PDVSA-ի հետ որոշակի «տրանզակցիաներ անցկացնել»:

Բոլթոնը սպառնացել է Մադուրոյին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը