Ապրիլի 3-ին և լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 60 անգամ: ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: