26.11.2024
ԵԽԽՎ-ում ներկայացվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների 130-հոգանոց ցանկ
prev Նախորդ նորություն

Առեւտուր, ներդրումներ, ռազմավարական հարաբերություններ. Փաշինյանն ու Մեդվեդեւը հանդիպել են

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը և տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերին:


Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կարևորել են առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների շարունակական ջանքերի արդյունքում այն նոր թափ կստանա:


Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական փոխգործակցության այլ ասպեկտների: