27.11.2024
ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում վերսկսել բարեփոխումները
prev Նախորդ նորություն

Սկանդալային պարգեւավճարների հետքով. Դավիթ Անանյանը տարեկան հայտարարագիր է ներկայացրել

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եմ ներկայացրել պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր` 2018 թվականի համար: Նա կարծում է, որ հայտարարագրում ներկայացված տեղեկատվությունը ավելի քան բավարար է` «մեր լրագրող-գործընկերների և, ընդհանրապես, հանրության տեղեկատվական կարիքները բավարարելու համար»:


«Ինչպես խոստացել էի ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստից հետո մամուլի ներկայացուցիչների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եմ ներկայացրել պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր` 2018 թվականի համար: Կարծում եմ, որ հայտարարագրում ներկայացված տեղեկատվությունը ավելի քան բավարար է` մեր լրագրող-գործընկերների և, ընդհանրապես, հանրության տեղեկատվական կարիքները բավարարելու համար», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ:


Ավելի վաղ, Դավիթ Անանյանը հերքել էր Yerevan.today-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ անցած տարվա դեկտեմբերին ՊԵԿ նախագահը 8 մլն 55 հազար դրամ պարգեւավճար է ստացել, տեղակալը՝ 9 մլն 60 հազար դրամ: «Սուտ է, նման պարգեւատրումներ չկան», - ասել էր նա՝ հավելելով, որ ՊԵԿ-ում ամենամեծ պարգեւավճարը 1,5 մլն դրամ է եղել: