22.04.2026
Ադրբեջանի գազն ավելի թանկ է, քան ռուսականը. Մերկել
24.08.2018
Ադրբեջանի գազն ավելի թանկ է, քան ռուսականը. Մերկել

Գերմանիան չի կարող «ոչ» ասել Ռուսաստանին էներգակիրների մատակարարման հարցում: Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ Եվրոպան ռուսական գազի այլընտրանք չունի: «Անգամ սառը պատերազմի տարիներին Եվրոպան և Ռուսաստանը, այն ժամանակ՝ ԽՍՀՄ-ը, այդ ոլորտում ունեին շատ խորը համագործակցություն: Մենք չենք կարող ասել ոչ Ռուսաստանի հետ գազի և նավթի մատակարարման հետ համագործակցությանը», — պարզաբանել է նա, գրում է haqqin.az-ը: Անդրադառնալով Ադրբեջանից գազի մատակարարումներին, Մերկելը նշել  է, որ Բերլինը հնարավորություն չունի գազ գնել այդ երկրից այն գնով, որով ստանում է ՌԴ-ից:   «Եվրոպայի համար ավելի մատչելի է ռուսական գազ գնելը, քան այլ երկրներից», – հավելել է նա: Նույն հանդիպմանը Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Եվրոպան ու ՆԱՏՕ-ն Ռուսաստանին թշնամի չեն:  Նա նշել է, որ ՌԴ-ն համաշխարհային կարևոր նշանակություն ունի և Գերմանիայի կարևոր է լավ հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ: