26.11.2024
Կիևի դատարանը մեղավոր ճանաչեց Յանուկովիչին պետական դավաճանության մեջ
prev Նախորդ նորություն

Վենեսուելան կփակի ԱՄՆ-ում իր դեսպանատունը եւ բոլոր հյուպատոսությունները. Մադուրո

Վենեսուելան կփակի Միացյալ Նահանգներում իր դեսպանատունը եւ բոլոր հյուպատոսությունները, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ Վաշինգթոնի հետ դիվանագիտական հարաբերությունների խզելու մասին հայտարարելուց հետո հաջորդ օրը: Սա ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու հայտարարության, փոխանցում է Reuters-ը:


Մադուրոն հավելել է, որ ինքը համաձայն է երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար Վենեսուելայի կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու Մեքսիկայի եւ Ուրուգվայի կոչին: