12.06.2025
Վենեսուելան կփակի ԱՄՆ-ում իր դեսպանատունը եւ բոլոր հյուպատոսությունները. Մադուրո
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում չեն բացառել Վենեսուելա զորք ուղարկելու հնարավորությունը

Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած միջոց ձեռնարկել Վենեսուելայում բնակվող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ The Laura Ingraham Show ռադիոհաղորդմանը տված հարցազրույցում:


«Մենք կանենք այն ամենը, ինչ կպահանջվի մեր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պոմպեոն՝ պատասխանեով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նա Վենեսուելա զինվորականներ ուղարելու խնդրանքով դիմի ԱՄՆ նախագահին:


Հունվարի 23-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խզել էր դիվանագիտական կապերն ԱՄՆ-ի հետ: Ամերիկացի դիվանագետներին 72 ժամ էր տրվել երկիրը լքելու համար:


 

Վենեսուելայում ռազմական ուժի կիրառումն աղետալի կլինի. ՌԴ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը