28.11.2024
Իրանը մշտապես եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կողքին. դեսպան
prev Նախորդ նորություն

Միհրան Պողոսյանի՝ օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրգործը վերաբացվել է․ ՀՔԾ

ՀՔԾ-ն վերաբացել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը։


Այս տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:


Մամուլի խոսնակն այսպիսով հաստատել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի վերաբացման մասին տեղեկատվությունը: Նրա խոսքով, Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված և կարճված քրեական գործով վարույթը վերսկսվել է։


Գործի վերաբացման մասին տեղեկատվությունն առաջինը հայտնել էր «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ)։