ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցմերի ընդլայնումը, որը տեղի է ունեցել այդ պետության ֆինանսների նախարարության որոշմամբ, բացասական ազդեցություն ունեցավ Հայաստանի շահերի վրա:
ԱՄՆ ֆիննախի արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի հետ կապված երկու ընկերությունների դեմ, ինչպես նաեւ Սիրիայում երկու իրանամետ միավորումների դեմ: Բացի այդ սեւ ցուցակում են հայտնվել երկու Boeing 747 օդանավեր: Պատժամիջոցներն ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու արշավի մասն է կազմում, նշվում է Միացյալ Նահանգների ֆիննախի հաղորդագրության մեջ:
Հայաստանում գործող Flight Travel LLC ընկերությունը, որը հանդիսանում է իրանական Mahan Air ավիաընկերության առեւտրային ներկայացուցիչը Երեւանում, հայտնվել է ամերիկայն պատժամիջոցերի թիրախում:
Պատճառն այն է, որ Mahan Air բեռներ փոխադրող ավիաընկերությունն արդեն իսկ գտնվում էր ամերիկայն պատժամիջոցների տակ, քանի որ ըստ Վաշինգտոնի, իրականացնում է դեպի Սիրիա մարդկանց եւ ռազմական տեխնիկայի առաքումներ, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
«Հայաստանում գործող Flight Travel LLC ընկերությունը «Լուրջ չի մոտեցել ստացված նախազգուշացումներին» եւ շարունակել է գործել ելնելով Mahan Air ավիաընկերության շահերից», - ասված է ֆիննախի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր ընդունել Մալազիայում եւ Թաիլանդում գործող Mahan Air ավիաընկերության ներկայացուցչությունների դեմ:
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հիշեցնում է նաեւ, որ պատժամիջոցներ կընդունվեն նաեւ բոլոր այն ընկերությունների դեմ, որոնք Mahan Air ավիաընկերությանը կտրամադրեն այլ ծառայություններ, այդ թվում՝ մարքեթինգային ծառայություններ, ավիացիոն պահեստամասերի եւ սարքավորումների գնումներ, տեխնիկական սպասարկման պայմանագրեր, ավիաընկերությունների վերգետնյա սպասարկումներ, վառելիքով լիցքավորման պայմանագրեր։
ԱՄՆ-ի որոշմամբ, պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների եւ անձանց գույքն ու բանկային հաշիվները սառեցվում են, իսկ նրանց հետ էական տնտեսական հարաբերությունների մեջ մտած ցանկացած անձիք նոր պատժամիջոցների ռիսկի ենթարկվում: