Ադրբեջանցի հաքերները, թերևս, հայկական լրատվական կայքեր կամ գերատեսչությունների պաշտոնական կայքեր կոտրել չկարողանալով՝ կոտրել են Գյումրու քաղաքապետարանի Facebook-յան էջը:Այս պահին էջ այցելելիս տեսանելի է ադրբեջանցի հաքերների կողմից տեղադրված հավաքական լուսանկարը, որում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իրենց զոհերն են պատկերված: Նաև առկա է գրություն. «Ապրիլը նվիրված է նահատակների հիշատակին»: VERELQ-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի խոսնակ Սոնա Առաքելյանն ասաց, որ այս պահին աշխատանքներ են տարվում, սակայն դեռ մուտքը FB էջ չի հաջողվում, որպեսզի կարողանան լուսանկարը հեռացնել: