23.04.2025
Քաղաքագետ. Իրան-Սիրիա երկաթգիծը թույլ կտա միանալ Հյուսիս-Հարավ միջանցքին
prev Նախորդ նորություն

Արթուր Վանեցյանն ու Վախթանգ Գոմելաուրին քննարկել են տարածաշրջանում առկա վիճակը

Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հանդիպումը: Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:


Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վիճակը: Վախտանգ Գոմելաուրին և Արթուր Վանեցյանն անդրադարձել են երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցությանը, հետագա հեռանկարներին, գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հարցերին:


Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Տաբատաձեն, վարչության ղեկավար Նինո Գիորգոբիանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, դեպարտամենտի ղեկավար Նաիրի Մարգարյանը:

Ռուսները և բելառուսները դատապարտված են լինել միասին. Լուկաշենկո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար