27.11.2024
ԵԱՏՄ-ն մեծ շուկա է եւ շատ կարեւոր ՀՀ քաղաքացիների համար․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որ տարածքների հանձնումն արվի իր հաջորդի ձեռքով. Մելիքյան

Խնդիրը մեզ համար այն չէ, որ կոչ է արվում ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, այլ այն, թե ինչ պայմաններով, իսկ եթե ավելի կոպիտ ասելու լինենք՝ թե կողմերից որ մեկի կենսական շահերի ոտնահարման արդյունքում պետք է այդ խաղաղությունը հաստատվի: Նման մտավախություն է արտահայտել Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:


«Ըստ էության, տարածքների հանձնումն անձամբ հրապարակավ երաշխավորած Սերժ Սարգսյանը հաջող կերպով թռավ արանքից մայիսին, բայց մինչ այդ անհրաժեշտ ամեն բանն արեց, որպեսզի իր հաջորդի ձեռքով տարածքների հանձնումն իրականություն դառնա: Ընդ որում, Սերժ Սարգսյանի արդարացումն այն էր, որ տարածքները հանձնվելու են Արցախին անկախ կարգավիճակ շնորհելու դիմաց, մինչդեռ այժմ կարգավիճակի մասին խոսակցությունները մարել են: Դա էլ իր կառավարման վերջին երկու տարիների ընթացքում գրանցված բանակցային «ձեռքբերումն» է եղել, ապրիլյան պատերազմի հետ միասին:


Մենք կարող ենք ունենալ արդյունավետ արտաքին քաղաքականություն, որը կապահովագրի մեզ անիմաստ ու վտանգավոր տարաբնույթ կորուստներից, բայց դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է, նախ, քաղաքականություն վարել ցանկանան, ապա այն մշակելու և իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական ներուժը ներգրավեն»,- գրել է Մելիքյանը Facebook-յան իր էջում: