26.11.2024
Փորձագետ. Ադրբեջանի հետ էսկալացիան կարող է վտանգել Փաշինյանի օրակարգը
prev Նախորդ նորություն

Վրաստանը միջազգային հանցագործների կընդունի իր բանտերում

Վրաստանի արդարադատության նախարարությունը և Հաագայի Միջազգային քրեական դատարանը համաձայնագիր են ստորագրել Հաագայի դատարանի վճիռներն ի կատար ածելու վերաբերյալ, այսինքն՝ միջազգային հանցագործները կկարողանան պատիժը կրել Վրաստանում:

Այդ մասին ասված է արդարադատության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս փուլում Հաագայի դատարանի կողմից դատապարտվածների փոքր թվաքանակի պատճառով անհրաժեշտություն չկա օգտագործել վրացական բանտերը:


«Իրադրության փոխվելու դեպքում Վրաստանի պատժական համակարգն արդեն կկարողանա օգնել Միջազգային քրեական դատարանին և դատապարտյալներին ընդունել իր տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաագայի դատարանն ավելի վաղ նմանօրինակ համաձայնագրեր է ստորագրել Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Շվեդիայի, Սլովենիայի և Մեծ Բրիտանիայի հետ: