22.04.2025
Ձեւավորել նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաներ. Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ խնդիրներից
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանի հետ էսկալացիան կարող է վտանգել Փաշինյանի օրակարգը

Էսկալացիայի նվազմանն ուղղված քայլերն ու նոր դեմքերը նոր լիցք են տալիս ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության «մահացող» գործընթացին: Սակայն իրենց պարտավորություններն իրականացնելու համար կողմերը պետք է նաև բարեփոխեն իրենց քաղաքական ռազմավարությունները: Այդ մասին հայտարարել է բրիտանացի փորձագետ Լոուրենս Բրոյերսը:


Նա նշել է, որ Մամեդյարով-Մնացականյան հանդիպման արդյունքներով հայտարարություն տարածվեց, որ պետք է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության`դա ամենալավատեսական հայտարարությունն էր վերջին շրջանում:


Ըստ նրա, ՀՀ-ի նոր իշխանությունները սկսում են ներքին բարեփոխումների հավակնոտ ծրագիր, սակայն ինչքով այն կհաջողվի, երբ ՀՀ-ն գտնվում է Ադրբեջանի հետ ասիմետրիկ մրցակցության պայմաններում, դեռևս բաց հարց է:


Նա հավելել է, որ Ադրբեջանի հետ էսկալացիան կարող է վտանգել Փաշինյանի օրակարգն ու ուժեղացնել նրա հակառակորդներին:


 

Վրաստանը միջազգային հանցագործների կընդունի իր բանտերում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան