ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ պաշտոնապես միջնորդական ինստիտուտ, սկաայն այդ ինստիտուտի լեգիտիմությունն արդեն իսկ մեծ հարցականի տակ է։ Մինսկի խումբ բառակապակցությունն արդեն դարձել է սովորական քաղաքական հռետորաբանություն։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ասիֆ Ուսուբալիևը։Նա նշել է, որ Մինսկի խումբը զբաղվում է ոչ թե միջազգային իրավունքի գերակայության ուղղությամբ, այլ հակամարտության և ստատուս–քվոյի սառեցմամբ, ինչն անընդունելի է Ադրբեջանի համար։«Մինսկի խումբը «միջնորդների» սեփական գեոստրատեգիական նպատակների իրականացման գործիք է»,–հավելել է նա։