26.11.2024
Ուկրաինային ՌԴ-ի հետ խաղաղություն է հարկավոր. Պորոշենկո
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը սկսել է փոքր հզորությամբ միջուկային մարտագլխիկների արտադրությունը

Միջուկային զենք արտադրող «Պենտեքս» գործարանը, որ գտնվում է Տեխասում, սկսել է առաջին սերիական W76-2 նմուշի՝ փոքր հզորությամբ (5-7 կիլոտոննա) միջուկային մարտագլխիկների հավաքումը՝ հայտնում էDW-ն՝ վկայակոչելով ԱՄՆ միջուկային անվտանգության ազգային վարչությանը (NNSA)։

Ինչպես նշել են դաշնային գործակալությունում, արտադրության մեկնարկը վկայում է անվտանգության ոլորտում ազգային մեծածավալ նախաձեռնության իրականացման գործում էական ծրագրային փուլի հասնելու NNSA-ի ունակության մասին։ Այն իրականացվում է Պենտագոնի միջուկային ռազմավարության տեսության շրջանակներում, որ անցյալ տարի նախաձեռնվել է Թրամփի վարչակազմի կողմից։

W76-2 միջուկային մարտագլխիկը կծառայի եռաստիճան բալիստիկ Trident 2 հրթիռները հագեցնելու համար, որոնցով զինված են ԱՄՆ ՌԾ ուժերը եւ սուզանավերը։

Պենտագոնն ունի 14 հրթիռակիր, որոնցից յուրաքանչյուրը տանում է 24 Trident 2։ 1970-ականներից սկսած՝ դրանք հագեցած են եղել W76-0 մարտագլխիկներով։ 2008թ․ դրանք մինչեւ 100 կիլոտոննա հզորացնելու որոշում է ընդունվել։