ՌԴ–ի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակն ընտրություններում իշխանություններին քարթ–բլանշ է տալիս`իրենց քաղաքական կուրսը շարունակելու համար։ Այդ մասին նշված է «ՌԴ–ի սոցիալ–քաղաքական կայունության ինդեքս» փաստաթղթում, փոխանցում է ТАСС–ը։ Նշվում է, որ ընտրությունների արդյունքներն ամրապնդում են նախագահի ու նրա թիմի դիրքերն երկրի ներսում ու արտաքին աշխարհում։ Փորձագետ Ալեքսեյ Չեսնակովը հայտարարել է, որ Պուտինի այդպիսի վսհատ հաղթանակը խոսումէ այն մասին, որ իշխանությունները մեծ վստահություն են զգալու իրենց ապագա գործողությունների համար։ Նշենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել մարտի 18-ին, որի նախնական արդյունքներով Պուտինը ստացել է ավելի քան 76 տոկոս ձայն: