25.11.2024
Պատրիարք Կիրիլը Ալլահշուքյուր Փաշազադեի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Անհույս հոգեվիճակը Ադրբեջանում բողոքի ակցիաների հիմնական շարժիչ գործոնն է

Հունվարի 19-ին ադրբեջանական ընդդիմությանը հաջողվեց վերջին 14 տարիների ընթացքում ամենամարդաշատ հանրահավաքն անցկացնել, փոխանցում է contact.az-ը:


Նշվում է, որ տնտեսական ծանր կացությունը, տեղեկատվական հոսքերի առատությունը և ներիշխանական պայքարն Ալիևի վարչակազմը հիմնարար ճգնաժամի են գցել:


«Անկասկած է, որ դժգոհությունների աճի հիմնական խթանը դարձավ Ադրբեջանում անհիմն կերպով ձգձգված սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որի շուտափույթ հաղթահարման բնակչության հույսերն այդպես էլ չարդարացան», - նշվում է հոդվածում:


«Ազգաբնակչության գրեթե բոլոր խմբերի կենսամակարդակի անկումը շարունակվում է: Միջին աշխատավարձը 542 ամերիկյան դոլարից նվազել է` հասնելով 224 դոլարի: Առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են շուրջ 40 տոկոսով, մանաթն արժեզրկվել է ավելի քան երկու անգամ, երկիրը մեծապես կախված է տարատեսակ ապրանքների ներկրումից: Կաթի ներկրումը Ադրբեջան աճել է 2 իսկ մսինը` 4 անգամ», - գրում է «Թուրան»-ը:


Ադրբեջանում առկա ճգնաժամն էլ ավելի է խորանում իշխանության ներսում ներկայացված կլանների պայքարի պատճառով:


Անհույս հոգեվիճակն`Ադրբեջանում բողոքի ակցիաների հիմնական շարժիչ գործոնն է: