25.11.2024
Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Ադրբեջանին տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալ
prev Նախորդ նորություն

Պատրիարք Կիրիլը Ալլահշուքյուր Փաշազադեի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը

Ուղղափառ և մահմեդական կոնֆեսիաների ներկայացուցիչները կարող են օգնել քաղաքական գործիչներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը հայտարարել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: 


ՏԱՍՍ հաղորդմամբ, նա ասել է, որ եթե ամեն ինչ կախված լիներ կրոնական գործիչներից, ապա այդ խնդիրը վաղուց կարգավորված կլիներ.


«Բայց դա միայն մեզանից չէ կախված, այնպես որ այս համատեղ կարծիքը դրական ազդեցություն կունենա քաղաքական գործիչների վրա՝ ուղորդելով նրանց, որպեսզի հիմնախնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- ասել է նա: