25.11.2024
Ադրբեջանը Վրաստանի բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը կբարձրացնի 10․5 տոկոսով
prev Նախորդ նորություն

Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Ադրբեջանին տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալ

Մեծ Բրիտանիան պատրաստ է ֆինանսական ոլորտում համագործակցել Ադրբեջանի հետ և օգնել երկրին տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալ: Այս մասին ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլ Քրոֆթսը:


Դեսպանը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ առևտրի գծով հատուկ ներկայացուցիչ բարոնուհի Էմմա Նիքոլսոնը, որը փետրվարի 20-ին կժամանի Բաքու և կմասնակցի «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի նիստին, այդ ոլորտում համագործակցության մասին քննարկումներ կանցկացնի:


Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը տարածաշրջանում Մեր Բրիտանիայի խոշորագույն ներդրումային և տնտեսական գործընկերն է: