25.11.2024
Պետք չէ սպասել բեկումնային առաջընթաց ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում. փորձագետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Վրաստանի բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը կբարձրացնի 10․5 տոկոսով

Ադրբեջանն այս տարվա մարտի 1-ից Վրաստանի բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը կբարձրացնի 10․5 տոկոսով:


SOCAR Georgia Gas ընկերությունը, որը ադրբեջանական պետական նավթային ընկերության դուստր ձեռնարկությունն է և Վրաստանի հիմնական գազ մատակարարող ընկերությունը, հայտարարել է, որ մարտի 1-ից բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը կբարձրանա 10․5 տոկոսով՝ հասնելով 0,95 լարիի մեկ խորանարդ մետրի դիմաց (մոտ 174 ՀՀ դրամ):


SGG-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «գների ճշգրտումը պայմանավորված է ԱՄՆ դոլարի համեմատ ազգային արժույթի (լարիի) փոխարժեքի փոփոխությամբ և գազի բաշխման տարիֆով»։


Համեմատության համար նշենք, որ Հայաստանում բաժանորդները գազի 1 խորանարդ մետրի դիմաց վճարում են 139 դրամ։