25.11.2024
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ կործանիչներ
prev Նախորդ նորություն

Պետք չէ սպասել բեկումնային առաջընթաց ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում. փորձագետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումների ակտիվացումը կարող է մոտ ապագայում հիմք ստեղծել կողմերի միջեւ վստահության ամրապնդման համար, սակայն վաղաժամ է սպասել լուրջ առաջխաղացում բանակցություններում: Այս մասին հայտարարել է քաղաքագետ Անահիտ Շիրինյանը:

Ավելի վաղ հունվարին Եվրամիության դիվանագիտական ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ շփումները եւ Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի համար «դրական ազդանշան են»: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հունվարին Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում են անցկացրել: Բացի այդ, երկու արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել փետրվարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպում անցկացնել:

«Եթե հարցնեք, թե արդյոք բանակցային գործընթացի ներկա փուլում հնարավոր է բեկում լինի, ապա ես այդ կարծիքին չեմ: Մենք շատ հեռու ենք հակամարտությանը հնարավոր կարգավորումից: Մյուս կողմից, մենք կարող ենք մեծ օպտիմիզմով դիտարկել կողմերի միջև նորացված փոխգործակցությունը, դեպի վստահության մթնոլորտ արվող փոքր քայլերը», -ՌԻԱ «Նովոստիին» ասել է փորձագետը:

Նրա կարծիքով, եթե իրատեսական մոտենանք գործընթացին, ապա շատ վաղ է ակնկալել բեկում:

«Այո, Հայաստանում իշխանություն է փոխվել, բայց կողմերի դիրքորոշումները չեն փոխվել` նախկինում արվող առաջարկությունները մնում են նույնը: Ես չեմ տեսնում որեւէ նշան, որ կողմերը ինչ-որ կերպ փոխել են իրենց ավանդական մոտեցումները», - նշել է: Շիրինյանը, սակայն, կարծում է, որ «այդ շփումները շատ կարեւոր են, քանի որ նախեւառաջ կարեւոր է վստահության մթնոլորտի ձեւավորումը». «Իմ կարծիքով, հնարավոր է ձևավորվում է բանակցությունների համար ավելի շուտ բարենպաստ մթնոլորտ»: