Թուրքիայի ոստիկանները ձերբակալել են 39 մարդու, որոնք կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO շարժման հետ կապեր ունենալու համար, հայտնում է Anadolu-ն: Ձերբակալվածների շարքում են 33 զինվորական և 6 քաղաքացիական անձ: Ձերբակալման գործողություններն իրականացվել են 23 նահանգներում: Ընդհանուր առմամբ՝ Ստամբուլի դատախազությունը ձերբակալման 71 օրդեր է տվել: