25.11.2024
Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ. Ադրբեջանի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցու հարցը՝ օդից կախված․ Վիրահայոց թեմը կարող է դիմել եվրադատարան

2017 թվականի հուլիս ամսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին, գրում է aliq.ge-ն:


Վիրահայոց թեմը Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին թեմին կամ նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով 2018-ին դիմել էր դատարան՝ ընդդեմ Հանրային ռեեստրի ազգային գործակալության։



Դատական նիստերը հիմնականում հետաձգվելով էին ընթանում։ Ու չնայած պատմական փաստերի առկայությանը, գիտնականների ու պատմաբանների աջակցությանը, Վիրահայոց թեմի հայցը դատարանը չբավարարեց:


Թեմի առաջնորդն ասում է` սխալ է ասել «դատը պարտվել ենք», քանի որ դատարանը թեմին կողմ էր համարել, դա արդեն հաղթանակ է: