29.10.2025
Պետք չէ պետությունը կոտրել մեկ անձի տակ, որ հետո պետությունը չկոտրվի. Լուկաշենկո
24.04.2018
Պետք չէ պետությունը կոտրել մեկ անձի տակ, որ հետո պետությունը չկոտրվի. Լուկաշենկո

Անձամբ ես մինչ այժմ ոչ մի հանրաքվեի մասին չեմ մտածել: Այս մասին ես միայն ԶԼՄ-ներում եմ կարդում ու լսում ԿԸՀ նախագահից, որը պատասխանում է լրատվամիջոցների հարցերին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ընդգծելով, որ հարկավոր է դադարել այդ մասին խոսել, այլապես կլինի այնպես, ինչպես եղավ երեկ Հայաստանում:Նա նշել է, որ հանձնարարել է փոփոխությունների փաթեթ պատրաստել Սահմանադրության համար, այսինքն` Սահմանադրությունը կոսմետիկ փոփոխությունների կենթարկվի: Նա նաև հավանական է համարել, որ մի շարք գորշառույթներ նախագահից անցնեն կառավարման այլ ճյուղերին: Բայց և շեշտել է.«Եթե որևէ մեկը հույս ունի, որ մենք նոր Սահմանադրություն կընդունենք և դրանով իսկ «մայդանների» ու «մայդանավորների» համար հիմք կստեղծենք, ապա նման բան այս երկրում չի լինի, քանի դեռ ես նախագահ եմ: Դա հստակ պետք է հասկանալ»,- շեշտել է նա: Լուկաշենկոն ընդգծել է, որ ժողովրդի հետ խաղալ պետք չէ, այլապես կլինի այնպես, ինչպես եղավ Հայաստանում երեկ. «Եթե հարկ կար ինչ-որ մեկի համար փոփոխել Սահմանադրությունը, ապա պետք էր ազնիվ գտնվել: Մենք ժամանակին այդ ճանապարհով գնացինք, երբ վերացրեցինք սահմանափակումները բոլոր նախագահների ընտրությունների համար: Եվ պետք չէր պետությունը նախագահականից դարձնել խորհրդարանական, իսկ խորհրդաանականը` նախագահական: Արձագանքը սա էր»,- ասել է Բելառուսի առաջնորդը:«Պետք է ժողովրդի հետ ազնիվ ու բաց լինել, ինչի՞ համար պետությունը կոտրել անձի տակ: Իսկ եթե հետո անձը կոտրվի՞: Դա էլ եղավ: Ես մաղթում եմ հայ ժողովրդին, որպեսզի նա շատ ստեղծված իրավիճակով չտարվի, ուղղակի պետք է իշխանությունը փոխել: Եվ ժողովուրդը կսպասի այդ արդյունքը: Եվ տա Աստված, որպեսզի Հայաստանի տաղանդավոր ու խելացի ժողովուրդը հաղթահարի այս իրավիճակը:Որովհետև Հայաստանը մեզ համար օտար պետություն չէ, այն մեր Եվրասիական տնտեսական միության կազմում է»,- շեշտել է Լուկաշենկոն:Հիշեցնենք, նախօրին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: