Հայաստանը «Լավագույն երկրների ինդեքս»-ում (Good country index) զբաղեցրել է 75-րդ տեղը: Ընդհանուր առմամբ երկրների վարկանիշային աղյուսակում ներկայացված է 163 երկիր: Աշխարհի լավագույն երկիրն է ճանաչվել Նիդերլանդները: Առաջին հնգյակում են Շվեյցարիան, Դանիան, Ֆինլյանդիան և Գերմանիան: Լավագույնների տասնյակը եզրափակում է Նորվեգիան: Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրներին, ապա Թուրքիան հայտնվել է 38-րդ տեղում, Վրաստանը՝ 57-րդ տեղում, Ռուսաստանի Դաշնությունը՝ 65-րդում, Բելառուսը՝ 78-րդում, Ադրբեջանը՝ 89-րդ տեղում: Աֆղանստանը հայտնվել է վարկանիշային աղյուսակի վերջին՝ 163-րդ տեղում: Նշենք, որ վարկանիշը հիմնված է ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների վրա: