29.10.2025
«Ծառուկյան» դաշինքը դեռ վերջնական որոշում չունի. Իվետա Տոնոյան
27.04.2018
«Ծառուկյան» դաշինքը դեռ վերջնական որոշում չունի. Իվետա Տոնոյան

Այս պահին «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցում վերջնական որոշում չունի: Քննարկում այս հարցի շուրջ դեռ չի եղել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ Ծառուկյան խմբակցության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նման քննարկում դեռ  չի եղել, - ասաց նա: Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո հայտարարվել էր նման հանդիպումների շարունակականության մասին: Հարցին՝ ե՞րբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը, Տոնոյանն ասաց. «Հայտարարություն եղել է, բայց այս պահին հստակ ժամկետներ հայտնի չեն»: Հիշեցնենք, ՀՀ Ազգային Ժողովը ՀՀ վարչապետ կընտրի արդեն երեշքաբթի օրը՝ մայիսի 1-ին: Այս պահին հստակ հայտնի է այն մասին, որ «Ելք» խմբակցությունը կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել էր, որ իր համար անձնապես ընդունելի է Փաշինյանի թեկնածությունը և ինքը չի կարծում, որ  կուսակցությունն այդ թեկնածության դեմ լինի. «Բայց դա քննարկման խնդիր է»,- հավելել էր նա: Առայժմ հայտնի չէ ՀՀԿ-ի և կոալիցիայից դուրս եկաց ՀՅԴ-ի դիրքորոշումը, թեև, ըստ ամենայնի, ՀՀԿ-ն կառաջադրի Կարեն Կարապետյանին:  Նշենք, որ ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները միասին ապահովում են 40 ձայն, իսկ ևս 13 ձայն կփորձեն ստանալ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից: Փաշինյանի ընտրվելու համար պետք է 53 ձայն: