11.09.2025
Փորձագետ. ՀՀ–ն կարող է Անդրկովկասում հայտնվել փաստացի բլոկադայի մեջ
28.03.2018
Փորձագետ. ՀՀ–ն կարող է Անդրկովկասում հայտնվել փաստացի բլոկադայի մեջ

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Բորիս Ջերելիևսկին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Երևանն ու Զանգեզուրը գրավելու մասին հայտարարություններն աննախադեպ էին։Նա նշել է, որ տարածաշրջանում Ադրբեջանի գլխավոր պաշտպանը Ադրբեջանն է, իսկ ՀՀ–ն ՌԴ–ի դաշնակիցն է։ Ըստ նրա, Ալիևի և ադրբեջանական այլ իշխանավորների սադրիչ հայտարարությունները դժվար թե համաձայնվեցված չլինեն Անկարայի հետ։Նրա խոսքով, Անկարան ցանկանում է սեղմել մեր ցավոտ տեղին` ղարաբաղյան հակամարտությանը, որպեսզի Մոսկվան ավելի խոսկան դառնա։«Անդրկովկասում իրավիճակը կարող է իրոք շատ բարդ լինել, քանի որ Վրաստանը նույնպես Թուրքիայի գործընկերն է, իսկ իրավիճակի սրման պարագայում Հայաստանը կարող է հայտնվել փաստացի բլոկադայի մեջ` ունենալով միայն պատուհան Իրանի տարածքով»,–նշել է նա։Բորիս Ջերելիևսկին հավելել է, որ պատերազմի դեպքում Ռուսաստանը կկատարի իր դաշնակցական պարտականությունները ՀՀ–ի առջև` ագրեսորին խաղաղություն պարտադրելով` հարվածելով Կասպից ծովի ավազանից կամ հյուսիսից` Դաղստանից։