26.11.2024
Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ի սենատը երեքշաբթի, փետրվարի 5-ին հավանության է արժանացրել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները՝ Դամասկոսին օգնելու պատճառով։

«Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում» կոչվող փաստաթղթին 100 սենատորից 77-ը կողմ է քվեարկել։ Այն սահմանվել է հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքոնելի կողմից։

Փաստաթուղթն առաջարկում է օրենքի տեսքով ամրագրել Սիրիայի դեմ տարբեր պատժամիջոցներ, որոնք գործում են ԱՄՆ նախագահի հրամանների հիման վրա․ դրանք նախագահը չի կարող չեղարկել առանց Կոնգրեսի հավանության։

Փաստաթուղթը նաև պատժամիջոցներ է ենթադրում Իրանի և Ռուսաստանի դեմ՝ Սիրիային ռազմական և այլ օգնություն ցուցաբերելու համար։