26.11.2024
ՌԴ-ն կպատասխանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն. Շոյգու
prev Նախորդ նորություն

Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ պետություններին երկակի չափորոշիչներ կիրառելու մեջ և «ոչ իրավական» անվանել նրանց` Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին որպես երկրի նախագահ ճանաչող որոշումը:


«Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահն ընտրվել է ընտրությունների միջոցով, ի՞նչ իրավունք ունեք ուրիշին նշանակելու: Իսկ ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, մի՞թե դա կարելի է ընդունել: Եվ ԵՄ-ն անմիջապես հայտնվեց: Դուք խոսում եք ժողովրդավարության մասին, սակայն հանդես եք գալիս ոչ իրավական որոշման օգտին: Մենք չենք ընդունում այն աշխարհը, որտեղ ճիշտ է նա, ով ավելի ուժեղ է, մենք դեմ ենք նման իմպերիալիստական դիրքորոշմանը»,- ասել է Էրդողանը Անկարայում ելույթ ունենալիս: