26.11.2024
ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն կպատասխանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն. Շոյգու

«Կալիբր» համալիրի` մեծ հեռահարության թևավոր հրթիռով ցամաքային տարբերակը պետք է մշակել 2019-2020 թվականներին, նույն ժամկետում անհրաժեշտ է նաև ստեղծել մեծ հեռահարության հիպերձայնային հրթիռով ցամաքային համալիր: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:


Ըստ նախարարի` այդ քայլերը ձեռնարկվում են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը փետրվարի 2-ին դադարեցրեց իր մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին:


«Միևնույն ժամանակ, նրանք ակտիվորեն աշխատում են 500 կմ հեռավորությամբ կրակելու հնարավորությամբ ցամաքային հրթիռներ ստեղծելու ուղությամբ: Դա դուրս է պայմանագրային սահմանափակումներից: ՌԴ նախագահն, այդ իրավիճակի հետ կապված, հրահանգել է ՊՆ-ին` հայելային քայլեր ձեռնարկել»,- ասել է Շոյգուն: